пятница, 27 июля 2018 г.

«CV-ն՝ իմիջաստեղծ գործիք» թեմայով սեմինար ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում

«CV-ն՝ իմիջաստեղծ գործիք» թեմայով սեմինար
           2018 թ. հուլիսի 26-ին ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում տեղի ունեցավ «CV-ն՝ իմիջաստեղծ գործիք» թեմայով սեմինար:
Նպատակն էր մասնակիցներին ներկայացնել՝ 
* CV/ռեզյումեի դերը, թե ինչպես է գործատուին ներկայանալիս աշխատանք փնտրողի համար դառնում առաջին տպավորություն և իմիջ ստեղծող գործիք, 
* հաղորդել ընդհանուր տեղեկություններ CV-ի մասին,
համեմատել ռեզյումեի հետ, ընդգծել դրանց տարբերությունները, 

* սովորեցնել գրագետ և ներկայանալի CV կազմել:

Վերոնշալ նպատականերին հետամուտ մասնակիցները թեմայի վերաբերյալ նախ ստացան տեսական գիտելիքներ, ապա ամենը կիրառեցին գործնականորեն՝ կազմելով իրենց CV-ները, որոնք վերջում արժամանացան մանրակրկիտ քննարկման:

Ծրագրի շրջանակներում նաև ներկայացվեցին այն սխալները, որ սովորաբար նկատվում է շատերի CV/ռեզյումեներում: Դրանք են՝* Թափթփված և խառը CV/ ռեզյումե
* Ռեզյումե, որի անունն է «Ռեզյումե» 
* Անհաջող լուսանկար
* Նույնօրինակություն 
* Անձնական բնույթի տեղեկատվություն
* Հմտություններ, որոնք ունեն բոլորը
* Աշխատանքային խոշոր դադարները
* Սոց. ցանցերում պրոֆիլների ոչ բարելավ վիճակը
* Առաջին դեմքով ներկայացված CV/ռեզյումե
* Լղոզված նկարագրություններ նախկին աշխատանքային պարտականությունների մասին
* Չափազանց կարճ կամ չափազանց երկար CV
և այլն:

Վերջում մասնակիցները ոգևորությամբ խոստովանեցին, որ ծրագիրը լիարժեք արդարացրեց իրենց սպասելիքներն ու ակնկալիքները:

Комментариев нет:

Отправить комментарий