воскресенье, 23 сентября 2018 г.

«Թիմային աշխատանքի կազմակերպում և կառավարում» թեմայով սեմինար ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում

«Թիմային աշխատանքի կազմակերպում
 և կառավարում»
2018 թվականի սեպտեմբերի 20-ին Հայաստանի երիտասարադական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնում տեղի ունեցավ «Թիմային աշխատանքի կազմակերպում և կառավարում» թեմայով  ընդգրկուն սեմինար ս․թ․ սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում լիդերության հայտ ներկայացրած երիտասարդների համար։ Նպատակն էր ՀԵՀ Տավուշի

մարզային կենտրոնում ձևավորել տարբեր ուղղվածությունների ակումբներ, որոնց առաջնորդներ կդառնային վերապատրաստված և մոտիվացած երիտասարդները։ 

Ծրագրը բաղկացած էր 3 մոդուլից.
1. Թիմային աշխատանք,
2. Առաջնորդություն,
3.Երիտասարադական ծրագրերի մշակում և իրագործում:
 Առաջին մոդուլը վերաբերում էր թիմային աշխատանքին, որի շրջանակներում ներերկայացվեց՝ ինչ է թիմը, որոնք են արդյունվետ աշխատող թիմի բնութագրիչները, ինչպես թիմ ձևավորել, ինչ ուղի է անցնում թիմը կազմավորվելիս, ինչ խոչընդոտներ կարող են առաջանալ թիմային աշխատանքում և այլն:
Երկրորդ մոդուլը առաջնորդության մասին էր: Տեսական գիտելիքներ տրվեցին առաջնորդի իմիջի, առաջնորդության տիպերի, առաջնորդելիս թույլ տրված տարածական սխալների մասին: Մոդուլը բավակաինին հագեցած էր բուռն քննարկումներով։
Երրորդ մոդուլում անդրադարձ կատարվեց երիտասարդական ծրագրերի, միջոցառումների մշակմանը: Ներկայացվեց, թե ինչպես նպատակային ծրագրեր մշակել, որպեսզի հետաքրքրի մասնակիցներին, ինչին ուշադրություն դարձնել, ինչ խոչընդոտներ կարող են ծագել ծրագրերի, միջոցառումների իրականացման ժամանակ և ինչպես լուծել դրանք:
Սեմինարն ամփոփվեց խաղով, որի ժամանակ մասնակիցներին առաջադրվեցին իրավիճակային խնդիրներ, որոնց լուծումները փորձում էին  գտնել և առաջարկել երիտասարդները:
Ծրագրի ավարտին մեծ գոհունակությամբ հեռացան մասնակից երիտասարդները՝ պատրաստակամություն հայտնելով վստահաբար ակումբների առաջնորդությունն իրենց ձեռքը վերցնելու և երիտասարդական հետաքրքիր ծրագրեր իրականացնելով արմատավորելու այդ օրվա ստացած գիտելիքները։



Նյութը պատրաստեց 
ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավոր 
Մարիամ Ուլիխանյանը



Комментариев нет:

Отправить комментарий