суббота, 24 ноября 2018 г.

«Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» ծրագրի շրջանականերում հյուրընկալվել էինք Իջևանի վարժարանում և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում

«Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում»
թեմայով դասընթաց Իջևանի վարժարանում
 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնը, շարունակելով «Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» ծրագրի իրականացումը,  ս․թ․ նոյեմբերի 13-14-ը հյուրընկալվեց Իջևանի վարժարանում, իսկ նոյեմբերի 21-22-ը՝  Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում։  
Ծրագիրը, որին արդեն մասնակցել է ավելի քան 75 երիտասարդ, նպատակաուղղված էր մասնակիցների
 անձնական ֆինանսների կառավարման
«Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում»
թեմայով դասընթաց Իջևանի վարժարանում

հիմնարար կարողությունների զարգացմանը։ Երկօրյա դասընթացի ընթացքում երիտասարդները ստացան տեսական գիտելիքներ, որի շրջանակներում  մասնակիցները ծանոթացան ՀՀ ֆինանսական հատվածին, գիտելիքներ ստացան բանկային հաշիվ և վճարային քարտ, խնայողություններ, պարտքեր, ապահովագրություն և այլ հասկացությունների, ինչպես նաև  բյուջեի արդյունավետ կառավարման վերաբերյալ։  Ստացան օգտակար տեղեկություններ ֆինանսական զեղծարարություններից ու խարդախություններից խուսափելու համար։  Դասընթացի երկրորդ օրը նույն
մասնակիցները խաղացին խնայողությունների խաղ, որի ժամանակ մրցում էին 5-ական թիմերով, որտեղ յուրաքանչյուր թիմ ներկայացնում էր մի «ընտանիք», փորձում, այդ ընտանիքի բյուջեն կառավարելով, բարձրացնել «ընտանիքի» կենսամակարդակը։ Խաղի ընթացքում, ինչպես իրական կյանքում է լինում, մասնակիցների առջև դրվում էին իրավիճակային խնդիրներ, որոնք լուծելով պետք է հավասարակշռեին ծախսերն ու եկամուտները, հաղթահարեին խառնաշփոթային իրավիճակները։  
«Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում»
թեմայով դասընթաց Տավուշի տարածաշրջանային
պետական քոլեջում

Հիշեցնենք, որ ծրագիրը, որի  մեկնարկը մեր մարզում տրվել էր նոյեմբերի 6-ին (հղում՝ https://hehtavush.blogspot.com/2018/11/blog-post.html?fbclid=IwAR1WeH3XxiSPTa6s90X2N6OeCwtcu5u8cTQ4Pfq7nfjSMZAmKNfBIz7VT-4) հենց Տավուշի մարզի երիտասարդական  կենտրոնում, իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի համագործակցությամբ։ Մասնակիցների փաստմամբ դասընթացը բավականին հետաքրքիր և բովանդալաից էր, որից ստացած գիտելիքները անպայման օգտակար կլինեն անձնական բյուջեն արդյունավետ կառավարելու և խարդախություններից խուսափելու համար։


Комментариев нет:

Отправить комментарий