понедельник, 12 ноября 2018 г.

«Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» թեմայով դասընթաց ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում

    2018 թվականի նոյեմբերի 6-7-ը ՀԵՀ Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին ավելի քան 25 երիտասարդներ։
Ծրագիրը նպատակաուղղված էր մասնակիցների անձնական ֆինանսների կառավարման հիմնարար կարողությունների զարգացմանը:

Դասընթացը վարում էր Գերանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ու Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի կողմից կազմակերպված դասընթացավարների վերապատրաստմանը մասնակցած ոլորտի փորձառու դասընթացավար Արման Արշակյանը:
Դասընթացը երկօրյա էր. առաջին օրը մասնակիցները ստացան ֆինանսական գրագիտության վերաբերյալ տեսական գիտելիքներ, ծանոթացան ՀՀ ֆինանսական հատված, բանկային հաշիվ և վճարային քարտ, խնայողություններ, պարտքերի կառավարում, ապահովագրություն և այլ հասկացությունների, իսկ երկրորդ օրը նույն մասնակիցները խաղացին խնայողությունների խաղ, որին մասնակցում էին հինգ թիմեր: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր ֆինանասապես անկայուն վիճակում գտնվող մեկ ընտանիք: իրենց առաջին օրվա ընթացքում ստացած տեսական գիտելիքները կիրառելով՝ մասնակիցները պետք է կարողանային խաղի երեք փուլերի ընթացքում ընտանիքին դուրս բերել անկայուն ֆինանանսական վիճակից՝ ձեռք բերելով կայունությունԴասընթացը բավականին հագեցած և հետաքրքիր էր մասնակիցների համար: 

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի համագործակցությամբ: Նախատեսվում է իրականացնել ևս մի քանի խմբերի համար: Մասնակցել ցանկացողները կարող են գրել https://web.facebook.com/heh.tavush/ էջին: 


Комментариев нет:

Отправить комментарий