«Մեդիա մասնակցություն» դասընթաց ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում |
2018 թ. հուլիսի 14-ից ՀԵՀ Տավուշի մարզային կենտրում մեկնարկել է «Մեդիա մասնակցություն» քառօրյա դասընթացը, որն իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Դասընթացին մասնակցում են Իջևան համայնքի շուրջ 20 երիտասարդներ:
Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել համայնքի կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և մեդիայի միջոցով երիտասարդներին ներգրավել համայնքային և տեղական ինքնակառավարման գործընթացին:
Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել համայնքի կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և մեդիայի միջոցով երիտասարդներին ներգրավել համայնքային և տեղական ինքնակառավարման գործընթացին:
«Մեդիա մասնակցություն» դասընթաց
ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում
|
Ինչպես նշեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Ավագյանը մեզ հետ ունեցած զրույցում.
Հարցազրույց Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանի հետ |
«Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ համայնքի կառավարմանը մասնակցելու վերաբերյալ՝ սովորելով իրականացնել համայնքային նախաձեռնություններ, ճիշտ լուսանկարել, պատրաստել հետաքրքիր լրագրողական նյութեր, բացել և վարել բլոգ: Ծրագրի շրջանակներում կպատրաստվեն քաղաքացիական լրագրողներ, ինչը կնպաստի ՏԻՄ-երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը, իսկ դասընթացը հաջողությամբ ավարտած երիտասարդները կստանան վկայականներ»:
«Վերջին երկու օրում ստացած տեսական գիտելիքները պրակտիկապես կիրառեցինք այսօր՝ այլցելելով Իջևանի քաղաքապետարան, որտեղ հարցազրույցներ ունեցանք Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանի և այլ աշխատակիցների հետ: Այդ հարցազրույցները շուտով հոդվածների տեսքով կհրապարակենք յուրաքանչյուրս մեր ստեղծած բլոգում: Ծրագիրը շատ բովանդակալից և ուսուցողական է ինձ համար.մտադիր եմ հետագայում ևս զբաղվել քաղաքացիական լրագրությամբ»,- նշեց դասընթացի մասնակից Նարե Ամյանը մեզ հետ ունեցած զրույցում:
Դասընթացի մասնակիցների պրակտիկան Իջևանի քաղաքապետարանում |
Комментариев нет:
Отправить комментарий