суббота, 21 июля 2018 г.

«Ժամանակի կառավարում» թեմայով սեմինար ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում

«Ժամանակի կառավարում» թեմայով սեմինար
 ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում

   
Ի՞նչ է ժամանակի կառավարումը, և որքանո՞վ է այն կարևոր: Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է տարանջատել անելիքներն ըստ հրատապության և կարևորության: Ի՞նչ խնդիրների ենք բախվում ժամանակը ոչ արդյունավետ տնօրինելու դեպքում: Այդ և նմանատիպ այլ հարցեր էին հայտնվել 2018թ. հուլիսի 20-ին ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում տեղի ունեցած «Ժամանակի կառավարում» թեմայով ծրագրի մասնակից երիտասարդների ուշադրության կենտրոնում: Ծրագրի նպատակն էր մասնակիցներին սովորեցնել՝
ա/ ճիշտ գնահատել ժամանակի իրական արժեքը,
բ/ սահմանել իրենց համար առաջնահերթություններ, տարբերակել
առաջնայինը երկրորդականից,


          գ/ օպտիմալ կառավարելով

ժամանակը` ունենալ արդյունավետ աշխատանք, կազմակերպել ու կառավարել օրը: Ներկայացվեցին տարբեր գործիքներ, մեթոդներ ու խորհուրդներ, որոնք օգտակար կլինեին վերոնշյալ հարցերը լուծելու համար:
Սեմինարի առաջին մասում նախ մասնակիցներից յուրաքանչյուրը կիսվեց իր ակնակալիքներով, թե ինչու է մասնակցում և ինչ է ուզում սովորել, ապա ամեն մեկը սահմանեց՝ ինչ է ժամանակը իր համար: Այնուհետև բերվեցին այն խնդիրների շարքը, որ առաջանում են, ժամանակը ոչ օպտիմալ կառավարելու դեպքում, որոնցից էին՝ անարդյունավետ աշխատանքը, հուզական լարվածությունը, մոտիվացիայի նվազումը, անտարբերություն, սթրես, քրոնիկ հոգնածություն և այլն:

Առաջնային և երկրոդական անելիքները տաբերակելու համար որպես գործիք ներկայացվեց Էյզենհաուերի մատրիցան: Օրվա պլանավորման համար իբրև արդյունավետ գործիքներ՝ ներկայացվեցին նաև Ալպեի, Պարետոյի, ABC վերլուծության մեթոդները: Օրը և ժամանակը արդյունավետ կառավարելու այլևայլ խորհուրդներ տրվեցին: Վերջում կատարվեց եզրահանգում, թե ինչ կփոխի պլանավորված օր ունենալը և ընթերցվեց «Ժամանակի իրական արժեքը» առակը: Մասնակիցները բավականին տպավորված էին և գոհունակ: 


Комментариев нет:

Отправить комментарий