среда, 1 августа 2018 г.

«Ինչպե՞ս էսսե գրել» թեմայով բաց դաս

«Ինչպե՞ս էսսե գրել» թեմայով բաց դաս
     2018 թվ. հուլիսի 31-ին ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում տեղի ունեցավ «Ինչպե՞ս էսսե գրել» թեմայով բաց դաս:

      Ծրագրի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել էսսեն՝ որպես գրական ժանր, ծանոթացնել դրա կառուցվածքին, գրելու նրբություններին, տեսական գիտելիքները գործնականորեն կիրառելով՝ մասնակիցներին նաև ներկայացնել` ստեղծագործելիս կամ
էսսե գրելիս մարդն ինչ փուլեր է անցնում: Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից: 
Առաջին փուլում մասնակիցները ծանոթացան էսսեի ժանրին, կառուցվածքին, ինչպես նաև ծանոթացան էսսեի լավագույն օրինակներին: Ստացած տեսական գիտելիքները գործնականորեն կիրառվեցին ծրագրի երկրորդ փուլում:
Վերջում տեղի ունեցավ աշխատանքների քննարկում: Լավագույն աշխատանքներից, ինչպես խոստացել էինք, շուտով կներկայացնենք նաև մեր էջի ու գործունեության հետևորդներին:
Մասնակից երիտասարդները տեսական նյութը ստանալուց հետո խմբով այլցելեցին Իջևանի քանդակների այգի ու փորձեցին ստեղծագործել էսսեի ժանրում:Մասնակիցներին առաջարկվեց գրվող էսսեները լինեն մոտիվացիա, երիտասարդություն և հաջողություն թեմաներին առնչակից:  Վերջում տեղի ունեցավ աշխատանքների քննարկում: Լավագույն աշխատանքներից, ինչպես խոստացել էինք, շուտով կներկայացնենք նաև մեր էջի ու գործունեության հետևորդներին:


Նյութը պատրաստեց՝
ՀԵՀ Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնի կամավոր
Մարգարիտ Թամրազյանը

Комментариев нет:

Отправить комментарий