пятница, 24 августа 2018 г.

«Ինչպե՞ս հեշտությամբ սովորել օտար լեզուներ» թեմայով միջոցառում ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում

«Ինչպե՞ս հեշտությամբ սովորել օտար լեզուներ»

     2018 թվ․ օգոստասի 20-ին՝ ՀԵՀ Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Ինչպե՞ս հեշտությամբ սովորել օտար լեզուներ» թեմայով միջոցառում, որ վարում էր «Անգլերեն լեզու, գրականություն» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողուհի Արինա Պարոնյանը։

Ծրագրի նպատակն էր մասնակից
երիտասարդներին մղել ինքնակրթման, սովորեցնել հեշտությամբ լեզու սովորելու մեթոդները: Միջոցառման շրջանակներում ներկայացրեցին օգտակար խորհուրդներ, որոնց օգնությամբ երիտասարդները կկարողանան հնարավորինս հեշտ և արագ սովորել նոր լեզուներ, մասնավորապես՝ անգլերեն։  
Տրվեցին նաև առցանց ծրագրեր, բառարաններ, դասընթացային կայքեր, որոնք կօգնեն մասնակիցներին լեզու սովորելու պրոցեսն ինքնուրույն կազմակերպելու հարցում։ Օգտակար կայքերի  մեջ առանձնացվեցին հետևյալները՝ 
«Ինչպե՞ս հեշտությամբ սովորել օտար լեզուներ»


Նշվեց, որ արդյունավետության, այնուամենայնիվ, կարող են հասնել միայն բուռն ցանկություն ունենալու դեպքում, երբ այդ ցանկությունը նպատակ դարձնեն ու վերջինիս իրագործմանը տարամադրեն բավարար ժամանակ։
Ծրագիրը բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել երիտասարդության շրջանում։ 


Հեղինակ՝ Քրիստինա Ստարոդուբցևա





Комментариев нет:

Отправить комментарий