Ծրագրի նպատակն էր
մասնակիցների մոտ զարգացնել լսարանի առջև անկաշկանդ ելույթներ ունենալու հնտությունները, սովորեցնել ազդեցիկ և գրագետ ելույթներ կազմել: Ծրագրի սկզբում ներկայացվեց նպատակը, մասակիցների ակնկալիքները օրվա հանդիպումից, թե ինչ կսովորեն սեմինարի շրջանակներում: Ամենը հստակեցնելուց հետո ներկայացվեց ելույթների կառուցվածքը, առանձնահատուկ անդրադարձ կատարվեց դրա մեկնարկին և ավարտին: Նշվեց, որ ցանկացած ելույթ ունեցող անձ պետք է իր առջև նպատակ դնի ելույթի շրջանակներում պարզաբանելու ինչ-որ հարց, տպավորություն գործելու, մասնակիցներին գործելուն դրդելու և այլն: Կարևորվեց նաև ելույթ ունեցողի անձը, որ պետք է ունենա խարիզատիկ իմիջ, թեթև և չպարտադրող ելույթ՝ զերծ ավելորդություններից, լիարժեք տիրապետի թեմային ու հարթակին, որտեղ պետք է ելութ ունենա:
Հաջողակ ելույթ ունենալու նախապայմաններից նշվեցին հետևյալները.
- Ինքնավստահություն
- Թեմայի ճիշտ ընտրություն և նախպատրաստական աշխատանքներ,
- Ելույթի էֆեկտիվության ապահովում ձայնի փոփոխության շնորհիվ
- Դադարների կիրառում ելույթի ընթացքում
- Զգացմունքներ և հիացմունք ներդնելը խոսքում
- Ժեստերի համապատասխանեցում խոսքին
- Հագեցած բառապաշար
- Մարզված հիշողություն և այլն:
Մասնակիցների հավաստմամբ ծրագիրը բավականին հագեցած և բովանդակալից էր:
Նյութը պատրաստեց՝
ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավոր
Լիանա Ներսիսյանը

Комментариев нет:
Отправить комментарий