2018թ. օգոստոսի 30-ին ՀԵՀ Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ընդգրկուն բանավեճ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ:
Ծրագրի առաջին մասում տեղեկություններ տրվեցին բանավեճի արվեստի մասին, թե ինչ է իրենից ներկայացնում, ինչպես են բանավիճում, ինչու և այլն: Ապա տրվեց թեման, որի
շուրջ բանավիճելով երիտասարդները պրակտիկապես կիրառեցին այդ օրվա ստացած իրենց գիտելիքները:
Տրված թեմայի վերաբերյալ մասնակիցներին նախ տրվեց ընդհանրական տեղեկություն, որից հետո մասնակիցները բաժանվեցին թիմերի՝ պաշտպանելու իրենց «կողմ» և «դեմ» տեսակետները թեմայի վերաբերյալ, ապա մեկնարկեց բանավեճը «Գիտատեխնիկական առաջընթաց. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայի շուրջ:
Ծրագրի պատասխանատուն էր ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավոր Քրիստինա Ստարոդուբցևան:
Բանավեճի ընթացքում կարևորվեց՝
1. Թիմերի բերած փաստարկների համոզիչ լինելը, հիմնավոր աղբյուրներից մեջբերումների ներառումը խոսքում,
2. Միմյանց նկատմամբ հարգանքի դրսևորումը, վարվեցողության նորմերի պահպանումը բանավեճի ընթացքում,
3. Գրագետ և կապակցված բանավոր խոսքի մշակույթը և այլն:
Մասնակիցները սովորեցին նաև հիմնավորված, տրամաբանական ու ճշգրիտ փաստերի հիման վրա արտահայտել սեփական կարծիքը:
Ծրագրի նպատակն էր մասնակիցներին սովորեցնել բանավեճի հիմունքներ, ստացած գիտելիքները կիրառել գործնականորեն, ինչպես նաև երիտասարդների ուշադրությանն արժանացնել գիտատեխնիկական առաջընթացի դրական ու բացասական կողմերը:
Պատրաստեց՝ Արմենուհի Զաքարյանը


Комментариев нет:
Отправить комментарий