суббота, 22 сентября 2018 г.

Ազգային պարերի վարպետաց դաս՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին

Ազգային պարերի վարպետաց դաս
ՀԵՀ Տավուշի  մարզային կենտրունում՝
նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին
     2018 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնում կազմակերպվել էր ազգային պարերի վարպետաց դաս, որին մասնակցում էին ՀԵՀ Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնի մի խումբ կամավորներ։

Մինչ վարպետաց դասի մեկնարկը երիտասարդներին ներկայացվեց տոնի պատմությունը, արժեքը մեր երկրի ու ժողովրդի կյանքում, պետականության կայացման գործում, ապա սկսվեց պարերի ուսուցման դասը, որի շրջանակներում մասնակից երիտասարդները նախ ծանոթանան ազգային որոշ պարանմուշների պատմությանը, շարժումներին ու խորհրդին, այնուհետև սկսվեց վարպետաց դասը։
Ազգային պարերի վարպետաց դաս 
ՀԵՀ Տավուշի  մարզային կենտրունում՝ 
նվիրված ՀՀ անկախության 27-ամյակի
Դասը վարում էին ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի ազգային պարերի ուսուցման խմբակի մասնակից ուսանողները, մասնավորապես Սեդա Սուքոյանը, Լիանա Ներսիսյանը և Իրինա Փիրումյանը։  Ծրագրի շրջանակներում ևս մեկ անգամ կարևորվեց ու  փառավորվեց  անկախության  արժեքը մեր երիտասարդների կողմից։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնը սիրով շնորհավորում է ողջ հայությանը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ, մաղթում ամուր կամք, տոկունություն և անկոտրում միասնականություն։ 





Նյութը պատրաստեց՝  ՀԵՀ Տավուշի մարզային 
կենտրոնի կամավոր Սեդա Սուքոյանը


Комментариев нет:

Отправить комментарий