2018 թվականի օգոստոսի 20-ին ՀԵՀ Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Ինքնաբացահայտում սեփական ԵՍ-ի սահմաններից դուրս» առաջնային հոգեբանական խորհրդատվություն։
Ծրագրի նպատակն էր օգնել մասնակիցներին բացահայտել նրանցում թաքնված լավագույն գծերը և հնարավորությունները՝ դուրս գալով սեփական «Ես»-ի սահմաններից, ինչպես նաև սովորեցին, թե ինչպես կարելի է գտնել ներքին ազատություն, գնահատել սեփական անձի անկրկնելիությունը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներին
![]() |
| «Ինքնաբացահայտում սեփական «Ես»-ի սահմաններից դուրս» առաջնային հոգեբանական խորհրդատվություն |
տրվեցին տեսական գիտելիքներ թեմայի վերաբերյալ, թե ինչու է անհրաժեշտ ինքնաճանաչողությունը զարգացնելը, ինչ կտա իրենց սեփական «Ես»-ի սահմաններից դուրս գալը: Այնուհետև տեղի ունեցավ ծրագրի գործնական մասը՝ խմբային և անհատական թեստավորման, վարժանքների միջոցով մասնակիցները բացահայտեցին իրենց թույլ ու ուժեղ կողմերը, բնավորության գծերը, խառնվածքը, ստացան առաջնային հոգեբական խորհրդատվություն։
Միջոցառման պատասխանատուներն էին Քրիստինա Ստարոդուբցևան և Արմենուհի Զաքարյանը։ Ծրագրի ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով ու դրական էմոցիաներով։
Միջոցառման պատասխանատուները խոստացան, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ։


Комментариев нет:
Отправить комментарий